ՌԴ Խաբարովսկի արվարձանում թեթևշարժիչային ինքնաթիռ է ընկել, հայտնում է ՏԱՍՍ գարծակալությունը։
Ըստ առկա տվյալների ՝ հուլիսի 24-ի առավոտյան Sierra P2002 ինքնաթիռը կործանվել է «Կալինկա» վայրէջքի հարթակի տարածքում։
Ավիավթարի երեք տարբերակ կմշակվի ՝ օդաչուական սխալ, օդանավի տեխնիկական անսարքություններ, ինչպես նաև անբարենպաստ եղանակային պայմաններ:
Վթարի զոհ են դարձել օդանավում գտնվող երկու անձինք։
Ինքնաթիռի օդաչու, Հեռավոր Արևելքի ավիացիոն սպորտի ֆեդերացիայի նախագահ Տատյանա Նովիկովսկայան մահացել է վերակենդանացման բաժանմունքում։
Երկրորդ զոհը, որը ցանկանում էր սովորել ավիադպրոցում, որի համար ճանաչողական թռիչք էր իրականացվել, տեղում մահացել է։