ՌԴ պետական ՌԻԱ գործակալությունը հուլիսի 26-ի վաղ առավոտյան տարածել է Բաքվի ՊՆ հաղորդագրությունը, ըստ որի՝ «Հայաստանի զինված ուժերը Բասարգեչարի շրջանից գնդակոծել են Քելբաջարի շրջանում ադրբեջանական զորքերի դիրքերը»։ ՌԴ պետական գործակալությունը կարող է արդարանալ, որ նույնությամբ փոխանցել է Բաքվի հաղորդագրությունը, թեեւ այդ դեպքում էլ պարտավոր էր փակագծերում նշել, որ խոսքը ՀՀ Գեղարքունիքի մարզի մասին է։ Օրինակ, հայկական հաղորդագրությունները փոխանցելիս ՌԴ պետական զլմ-ները նման դեպքերում պարտաճանաչ նշում են «ադրբեջանական» անվանումները։
ՌԴ պետական գործակալությունն այսպիսով աջակցում է Բաքվի տարածքային հավակնություններին, որոնց մեջ է նաեւ Սեւանի տարածաշրջանը, ինչպես նաեւ հաստատում է այն պնդումները, որ Բաքվի զինված ներխուժումները ՀՀ տարածք տեղի են ունենում Մոսկվայի առաջնորդությամբ։ Հայաստանի տարածքի «ադրբեջանական» անվանումները կիրառելը պատահականություն կամ լրագրողական բացթողում չեն, առավել եւս ՌԴ պետական գործակալության կողմից։