Բնապահպան, ակտիվիստ Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառուը. «Կարո՞ղ եք ասել, ի՞նչ տարբերություն այս շիշ բռնողի հարսանիքի և ասենք Ծառուկյանի դստեր հարսանիքների մեջ։ Երկուսն էլ իրենց սանդղակներով «ճոխ» են, երկուսին էլ «հայտնի» երգիչներ են մասնակցել (տարբերությունը տեղական և իմպԸռտնիի մեջ է) և երկու դեպքում էլ խրախճանքին մասնակցել են մարդիկ, ով, ինչպես հայկական մուղամի աստղ ԹաԾյուլն էր ասում, բողազ են ճղում իբր նիկոլի դեմ են։
Այստեղ նախկին ծռիստ Պավլիկն է, որ ոչ մի բանով չի տարբերվում ԵԿՄ-ի այժմյան ղեկավար Սասունից։
Կարծում եմ կհամաձայնվեք, որ խնդիրը սրանց անճաշակ, ռաբիզ հարսանիքը չի մեր երկրի աղետալի իրավիճակում, հազարավոր երիտասարդների զոհվելու դեպքում, այլ մարդկանց էությունը. անթասիբ, որկրամոլ, փողի մեռած, աննամուս, անհայրենիք դավաճաններն են։ Ի դեպ ես սրանց Սաղմոսավանք մտնելուց հետո հաստատ մի առ ժամանակ չեմ մտնի իմ մանկության այս եկեղեցին։ Թող լավ մաքրվի, հետո։ Անարդար է կրոնը. խորանի առաջ ապաշխարհածն ու չապաշխարհած մեղքերի մեջ թաղվածը հավասար են կանգնում։ Բայց Աստծո գործն է...
Ինչևիցե, ես հիմա համոզվեցի. Պավլիկի, Սասունի նմանները, Արցախում մեկը թալանով, մյուսն էլ նկարվել, շոու սարքելով էին զբաղված։
Որ սրանց մասին ասում էին՝ կռված տղերքը չէի ցանկանում հավատալ։ Իզուր։ Հրես, բոլորն էլ իրենց էություն ի ցույց դրեցին»: