Բելգիացի կոլեկցիոներ Շտեֆան Միսսինեն հրապարակել է ջայլամի ձվի վրա փորագրված արտասովոր գլոբուսի վերլուծությունը: Միսսինեի խոսքերով գլոբուսը կարող է լինել ամենահինը, որը ընդգրկում է Նոր Աշխարհը և մինչև այժմ գոյություն ունեցած բոլոր գլոբուսներից եկրորդը: Միսսինեի նյութը հրապարակված է Վաշինգթոնի քարտեզագրական հանրության The Portolan պարբերականում: Այս մասին հաղորդում է Natioanl Geographic պարբերականը:
Ջայլամի ձվի վրա փորագրված գլոբուսը ցույց է տալիս Հյուսիսային Ամերիկան որպես երկու կղզի: Հարավային Ամերիկան նշված է որպես Mundus Novus( Նոր աշխարհ): Աշխարհամասում նշված են նաև Terra de Brazil(Բրազիլիա) և Terra Sanctae Crucis(Սուրբ Խաչելիության երկիր): Ընդհանուր առմամբ գլոբուսի վրա կարելի է հայտնաբերել 71 լատինական տոպոնոմիա(տեղանուն), նավերի, հրեշների, նավաբեկման ընթացքում ծովակալների նկարներ:
Միսսինեն արտասովոր ձուն թվագրում է 1504 թվով: Նրա կարծիքով գլոբուսը առաջիններից մեկն է, որի վրա նշված է Ամերիկան և որը մինչև այժմ ամբողջական է մնում մինչև մեր օրերը: Իր հերթին Էրդապֆել(Երկրագնդե խնձորը) գլոբուսը, որը նկարել է գերմանացի նավաստի և քարտեզագիր Մարտին Բեհայմի կողմից 1492 թվականին դեռևս չի ընդգրկել Ամերիկան. Կոլումբոսը Իսպանիա վերադարձավ ոչ վաղ քան 1493 թվականը:
Ներկայումս ամենահին գլոբուսը, որի վրա ներկայացված է Ամերիկան, մինչև այժմ համարվում է Հանթ-Լենոքսի գլոբուսը, որը վերաբերվում է 1510 թվականին: