Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին անցկացնում «Դինամո» հանրապետական մարզադաշտի մոտ հնամաշ իրերի առևտրով զբաղվողները:
«Մենք ուզում ենք հանդիպել պարոն Փաշինյանի հետ, որպեսզի անապահով ժողովուրդը շարունակի իր աշխատանքը: Որոշ ուժեր դիտավորյալ են անում՝ ժողովրդին «Հրազդան» մարզադաշտի տարածք տեղափոխելու համար, որ տեղի փող տանք: Եթե բան չենք վաճառում, ո՞նց տեղի փող տանք: Մեզ «Դինամո»-ի մոտից հանել է Կենտրոնի թաղապետարանի առևտրի բաժնի պետ Արման Բաբաջանյանը՝ փայ ունենալով «Հրազդան» մարզադաշտից»,- ասում է բողոքի ակցիայի մասնակից թոշակառու տղամարդը: «Կառավարությունից պահանջում ենք, որպեսզի թույլատրեն անհատույց աշխատել մեր հին տեղում, ստեղծվեն պայմաններ՝ ջուր, զուգարան և այլն»,- հավելում է նա: