Ադրբեջանական զինված ուժերը ամբողջ գիշեր կրակ են արձակել նաև Սոթքի հանքի ուղղությամբ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:
Նա նշեց, որ հանքի աշխատանքը դադարեցվել է. «Աշխատողներն ու տեխնիկան տարհանվել են: Մեր աշխատակիցներից տուժած չկա»,- նշեց նա:
Ռուզաննա Գրիգորյանի փոխանցմամբ թեև այս պահին կրակոց չկա, սակայն հանքավայրում միայն պահակային ծառայությունն է աշխատում։