Ժամանակը մոտեցել է Սիրիայի կառավարության ոճրագործություններին վերջնական պատասխան տալու համար: Այս մասին նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CNN-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ:
«Մենք պետք է մտածենք ռազմավարության տեսանկյունից, թե ինչն է լինելու մեր երկարատև ազգային շահերը Միջին Արևելքում և այլուր»,- նշել է Օբաման:
Հաղորդավար Կուոմոյի այն հարցին, որ Ամերիկայի կառավարությունը պետք է շուտ կողմնորոշվի Եգիպտոսի և Սիրիայի հետ կապված հարցերում ԱՄՆ նախագահը պատասխանել է մեկ բառով «այո»:
Պատասխանելով այն հարցին, որ սիրիացի ապստամբները պնդում են, որ կառավարությունը օգտագործել է քիմիական զենք, որը պատճառ է 1.300 մարդու մահվան, Օբաման պատասխանել է, որ պաշտոնյաները «այժմ հավաքում են տեղեկատվություն» և ավելացրել է, որ «ինչ մենք տեսնում ենք ցույց է տալիս լուրջ անհանգստության մեծ դեպք»:
Օբաման նշել է, որ ամերիկացի պաշտոնյաները ճնշում են գործադրում ՄԱԿ-ից «ավելի լավ գործողություններ» ծավալելու համար և կոչ են անում Սիրիայի կառավարությանը թույլ տալ անցկացնելու Դամասկոսի մերձակայքում տեղի ունեցած դեպքի հետաքննություն:
«Եթե Ամերիկան հարձակվի մեկ այլ պետության վրա առանց ՄԱԿ-ի մանդատի և պարզ ապացույցի, որը կարող է ներկայացվել, ապա հարցեր կառաջանան, թե արդյոք միջազգային իրավունքը օժանդակում է այն»,- նշել է Օբաման հարցազրույցի ժամանակ: