Թուրքիան և Ադրբեջանը կարող են համատեղ թյուրքական բանակ ստեղծել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը, հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցը։
«Մեր գաղափարը մեկ ազգ, երկու պետությունն է։ Եվ այդպես միշտ կլինի։ Այդ կապակցությամբ բազմաթիվ բանակցություններ ու պայմանավորվածություններ են տեղի ունեցել»,- ասված է հաղորդագրության մեջ: