«Բորաց Բանյա Լուկայի» (Բոսնիա և Հերցեգովինա) և «Լինֆիլդի» (Հյուսիսային Իռլանդիա) միջև ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը կսպասարկեն հայ մրցավարներ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը, որին եզրերում կօգնեն Սարգիս Հովհաննիսյանն ու Մեսրոպ Ղազարյանը։ Չորրորդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը։


Հանդիպումը կանցկացվի հուլիսի 13-ին Բոսնիա և Հերցեգովինայի Բանյալուկա քաղաքում: