Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» սերբ հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել մոլդովական «Շերիֆի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում: Տիրասպոլում տեղի ունեցած հանդիպման 10-րդ րոպեին 28-ամյա ֆուտբոլիստը շրջադարձ հարվածով բացել է հաշիվը:
Ալեքսանդր Գլիշիչի գոլը չէր օգնել «Ալաշկերտին», որն այդ խաղում պարտվել էր 1:3 հաշվով ու դուրս մնացել Չեմպիոնների լիգայից: Երևանում տեղի ունեցած առաջին խաղում ևս հաղթել էր Մոլդովայի չեմպիոնը (1:0):
«Ալաշկերտը» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի ղազախական «Կայրաթի» հետ: «Կայրաթի» կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ «Շերիֆը» պայքարից դուրս է թողել ալբանական «Տեուտային» (4:0, 1:0):