ԽՈՅԵՐ
Ձեր սիրելին չի ցանկանա ձեզ հետ կիսվել իր մտքերով, ցանկություններով եւ անհանգստություններով, սակայն ոչ այն պատճառով, որ չի վստահում ձեզ, այլ այն, որ նախընտրում է ամեն ինչ իր ներսում պահել եւ ինքնքուրույն գլուխ հանել:
ՑԼԵՐ
Առաջին հայացքից տհաճ թվացղ իրադարձություններն անգամ ձեզ համար կլինեն օգտակար եւ հաճելի` անձնական կյանքում:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելին կփորձի հասկանալ` կարող է, արդյոք, ձեզանից բացի ուրիշ մեկի էլ սիրահարվել: Աշխատեք բացատրել նրան, որ նրա այդ պահվածքը ձեր սրտով չէ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Դուք սրտնեղելու պատճառ կգտնեք, թեեւ իրականում այն այդպիսին չի լինի:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Բոլոր ընկերներին չէ, որ կարելի է ընկալել որպես զուգընկեր: Համենայնդեպս, այսօր խուսափեք նման բանից:
ԿՈՒՅՍԵՐ
Դուք կասկածի տակ կառնեք ձեր սիրելիի` ճշմարիտ լինելը, անգամ եթե տվյալ հարցում նա երբեւէ չի սխալվել:
ԿՇԵՌՔՆԵՐ
Լավ ժամանակաշրջան է, որպեսզի սիրելիի հետ ժամանակավոր հարաբերությունները դարձնեք երկարաժամկետ:
ԿԱՐԻճՆԵՐ
Դուք խիստ կլինեք ձեր սիրելիի հանդեպ եւ կդաստիարակեք նրան` ինչպես խիստ ծնող:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Դուք ձեր սիրելիից կփորձեք շատ ավելին ստանալ, սակայն ոչնչի էլ չեք հասնի, քանի որ ձեր ցանկությունները չեն համապատասխանի ձեր հնարավորություններին:
ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ
Միշտ էլ ինչ-որ բան առաջին անգամ է լինում: Այնպես որ, չարժե վախենալ այն ամենից, ինչ կկատարվի ձեզ հետ այսօր: