Աջափնյակի փոխթաղապետ Արտակ Հակոբյանը օգոստոսի 2-ին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, որ իրեն ծեծի են ենթարկել եւ պատճառել մարմնական վնասվածքներ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Ոտիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Օգոստոսի 2-ին՝ ժամը 11.55-ին, նշված անձը ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 09.00-ին Բաշինջաղյան փողոցի 159 շենքի դիմաց մի տղամարդ ձեռքերով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք: Կատարողի ինքնությունը հայտնի է»,- նշեց նա։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: