ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունն այն մասին, որ Ղրիմն ուկրաինական է լինելու:
«Գիտեք, մի հին օդեսական անեկդոտ կա, երբ Սոբորկա այցելած մարդը հարցնում է չաշխատող շատրվանի մասին՝ «իսկ այստեղ շատրվան եղե՞լ է»։ Ինչին ի պատասխան Օդեսայի բնակիչը նրան ասում է՝ «Ինչո՞ւ եղել է: Այն եղել է, կա և կլինի»,- ասել է Շոյգուն՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Այդպես էլ Ղրիմի հարցում է: Ուկրաինայի ղեկավարները գալիս ու գնում են։ Իսկ Ղրիմը միշտ եղել է, կա և կլինի ռուսական»,- հավելել է Շոյգուն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Կիևի վերահսկողության տակ՝ թերակղզու վերադարձը ժամանակի հարց է։