«Զանգեզուրի միջանցքի կառուցման նախագիծ է պատրաստվում և զուգահեռաբար ադրբեջանական կողմում ընթանում է Հորադիզ-Ջաբրաիլ (Ջրական)-Զանգելան (Կովսական)-Աղբենդ հատվածի շինարարությունը, որն կապահովի ելք դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն»:
Այս մասին ասել է Ադրբեջանի ավտոճանապարհների վերանորոգման և շահագործման գլխավոր վարչության պետի տեղակալը։ Գրում է ադրբեջանական լրատվամիջոցը։
Նրա խոսքով՝ շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականին։
Նշվում է, որ ճանապարհի երկարությունը կկազմի 123,8 կմ, ճանապարհը բաղկացած կլինի 4-6 գծից։