Արտաքիան հարաբերությունների և անվտանգության գծով Բարաք Օբամայի խորհրդականները հանգստյան օրերին Սպիտակ Տանը կանցկացնեն խորհրդակցություն` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ հնարավոր գործողությունների հարցերով, այդ թվում չբացառելով նաև Սիրիայի կոնֆլիկտում ռազմական միջամտությունը: Այս մասին հաղորդումն է Reuters գործակալությունը` հղում կատարելով ԱՄՆ վարչակազմի մոտ կանգնած աղբյուրներին:
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք ԱՄՆ նախագահը անձամբ մասնակցելու է խորհրդակցությանը, թե ոչ: Եթե Օբաման հանդիպի իր խորհրդականներին այդ հարցերը քննարկելու համար, ապա հանդիպումը կդառնա առաջինը իր ձևի մեջ լրատվական միջոցներում Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի օգտագործման լուրերի հայտնվելուց հետո: Սակայն, ինչպես նշում է գործակալությունը, ոչ մի ստույգ որոշում մոտակա հանդիպման ժամանակ չի ընդունվի:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեգելը հայտարարել էր, որ Պենտագոնը Միջերկրական ծովում գտնվող ռազմանավերը կմոտեցնի Սիրիայի սահմանին, եթե սիրիական խնդիրը լուծելու համար ռազմածովային ուժերը ներգրավելու որոշում ընդունվի: Պաշտպանության նախարարը չի հստակեցրել, թե ինչ ստույգ քայլեր է ձեռնարկում ռազմածովային ուժերը: