Ամերիկյան Չիկագո քաղաքում, Chicago Ducky Derby 2021 մրցույթի շրջանակում, գետն են լցրել 70 հազար դեղին ռետինե բադ: Ցանկացած անձ կարող է մասնակցել միջոցառմանը՝ հինգ դոլարով բադ գնելով: Գումարը կուղղվի բարեգործությանը, գրում է The Telegraph-ը:
The Duck Event-ը կազմակերպել էր Illinois Special Olympics բարեգործական կազմակերպությունը՝ նվիրված մտավոր հաշմանդամություն ունեցող մարզիկներին:
Բոլոր բադերը գետի մոտ հասցնելու համար անհրաժեշտ է եղել բեռնատար մեքենա: Կազմակերպիչներին հաջողվել է հավաքել ավելի քան 310 հազար դոլար: