Ֆատալոնական «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակով հեռացած Լիոնել Մեսին մոտ ֆրանսիական ՊՍԺ տեղափոխվելուն:
RMC-ի համաձայն՝ կողմերը փոխհամաձայնության են եկել տեղափոխության հարցում: Արգենտինայի հավաքականի հարձակվողը ՊՍԺ-ի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր, որը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 50 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:
Փարիզյան ակումբում 34-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա 19 համար մարզաշապիկով և կհրաժարվի բրազիլացի հարձակվող Նեյմարին պատկանող 10 համարից:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին 2005 թվականից էր հանդես գալիս «Բարսելոնայի» գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի ու 305 գոլի հեղինակ, նվաճել 35 տիտղոս: Իսպանական Լա Լիգայում ֆինանսական արդար խաղի կանոնների պատճառով կատալոնական ակումբը չկարողացավ նոր պայմանագիր կնքել արգենտինացու հետ, թեև կողմերը փոխհամաձայնության էին եկել: