Քեմբրիջի շրջանավարտ, «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու Արամ Մուղալյանը գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում: Նա մեղադրվում է իր երեք ընկերների հետ խոտի դեզ վառելու և խուլիգանության մեջ:

Մեղադրական եզրակացության մեջ մասնավորապես նշված է, որ Արամ Մուղալյանը 2013թ.-ի հունվարի 6-ին, 19-ին, 26-ին և արդեն մարտի 29—ին իր երեք ընկերներ Ռոբերտ Փիլոյանի, Արթուր Քլյանի և Գագիկ Առաքելյանի հետ դյուրավառ նյութի միջոցով հրկիզել են իրենց անծանոթ` Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Փաշոյի Խուդոյանի տանը հարակից տարածքում գտնվող վերջինիս պատկանող խոտի դեզին կից ոչ պիտանի հարդը, պատճառելով տագնապ, անհանգստություն և տարբեր նյութական վնասներ:

Արամ Մուղալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի մաս 1-ով, մաս 3—ի 1-ին կետով և 34-185 հոդվածների մաս 2-ի կետ 1.2 –ով: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Առաջին դատական նիստը հետաձգվել է, քանի որ կողմերից մեկին տրամադրված չի եղել մեղադրական եզրակացությունը: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց Արամ Մուղալյանի պաշտպան Վահե Գաբրիելյանը: Նա նաև նշեց, որ իր պաշտպանը վերը թվարկված մեղադրանքների օրերի ընթացքում գտնվել է Հայաստանում, սակայն նման բան չի կատարել:

«Ինքը նկարագրված գործողությունը հանցակազմ չի պարունակում, այսինքն` հանցանք չկա: Եթե նույնիսկ նկարագրված գործողությունը որևէ մեկը կատարել է, մեկ է` դա հանցաձև չի, որովհետև Քրեական օրենսգրքով նախատեսված հոդվածներով հանցագործության հատկանիշներ չի պարունակում իր մեջ», - պարզաբանեց Վ. Գաբրիելյանը:

Լուսանկարը` iravaban.net