Խոյ

Հաջող օր է, որը հարմար է ամենատարբեր առաջադրանքները լուծելու համար.

նպատակասլացությունն ու ճիշտ գործելու ունակությունը կօգնեն հաղթահարել ոչ միայն քո, այլև մտերիմ մարդկանց մոտ առաջացած դժվարությունները: Հարազատ մարդիկ պատրաստ են լսել քո խորհուրդները:
Օրվա երկրորդ կեսին միգուցե տարաձայնություններ առաջանան սիրելիիդ հետ:

Ցուլ

Ամեն ինչ բարեհաջող կլինի, կունենաս հրաշալի գաղափարներ, կհաստատես հաճելի ծանոթություններ և լեզու կգտնես ազդեցիկ մարդկանց հետ:
Ֆինանսական տեսանկյունից օրը հիանալի է. միգուցե դրամական մուտքեր լինեն՝ գործարքներն ու գնումները արդյունավետ են:

Երկվորյակ

Այսօր քեզ մոտ ամեն ինչ հեշտությամբ կստացվի, հնարավոր է թեթև հաղթանակների հասնես, սակայն լուծում կտաս բարդ հարցերին: Ինտուիցիադ կհուշի, թե ինչպես պետք է գործել. կարող ես օգնել նրանց, որոնք հայտնվել են դժվարին իրավիճակում:
Միգուցե անսպասելի դրամական մուտքեր կամ արժեքավոր նվերներ լինեն: Օրը հարմար է փաստաթղթերի հետ աշխատելու համար:

Խեցգետին

Գործնականորեն ակտիվ չես լինի, այդ իսկ պատճառով աշխատանքում հաջողության հասնել դժվար թե ստացվի: Դու փորձում ես զգույշ լինել, որպեսզի սխալներ թույլ չտաս, սակայն այդ կերպ բաց ես թողնում հետաքրքիր հնարավորություններ:
Ֆինանսական պատկերը վատ է, ստիպված ես կրճատել ծախսերը: Չնայած բացասական միտումներին՝ կշրջանցես դժվարությունները:

Առյուծ

Հիանալի կանցնեն գործնական հանդիպումները, որոնց ընթացքում ձեռք կբերես նոր համախոհներ: Այսօր կկարողանաս միաժամանակ մի քանի գործով զբաղվել և այդ ամենից չհոգնել: Կլուծես ոչ միայն քո, այլև մտերիմներիդ խնդիրները:
Երեկոյան հնարավոր է տրամադրությունդ ընկնի և անհանգստանալու առիթներ ստեղծվեն: Միգուցե վեճեր առաջանան սիրելիիդ հետ:

Կույս

Դժվարությունները քեզ չեն վախեցնի, դու վստահ կքայլես դեպի նպատակը: Շատ լավ օր է գործնական հանդիպումների համար. համատեղ գործունեությունն արդյունավետ կլինի: Ընկերներդ պատրաստ են աջակցել քեզ՝ մասնագիտական գաղափարներն իրականացնելու հարցում:
Ընկերական հանդիպումներն ու ռոմանտիկ ժամադրությունը քեզ չեն հիասթափեցնի, իսկ ընտանեկան հավաքույթները ձանձրալի կթվան:

Կշեռք

Հետաքրքիր , հաջող օր է, ոգևորությամբ նոր գործ կսկսես, կենսուրախությամբ կմոտենաս ամեն ինչին: Արագ կհարթես բոլոր խնդիրները, կհասցնես օգնել նաև այն մարդկանց, ովքեր հայտնվել են դժվարին իրավիճակում:
Լավ կդասավորվեն հարաբերությունները մտերիմ մարդկանց հետ, կհարթվեն բոլոր տեսակի տարաձայնությունները:

Կարիճ

Օրը կլինի անախորժություններով լի, պետք է չափազանց վճռական լինել՝ խնդիրներին լուծում տալու համար: Հաճախ տարաձայնություններ կառաջանան գործընկերների հետ, հատկապես կանանց հետ լեզու գտնել դժվար թե հաջողվի:
Կստանաս բազմաթիվ տեղեկություններ և երկար ժամանակ կպահանջվի՝ դրանք վերլուծելու համար:

Աղեղնավոր

Դու ոչ մի վայրկյան չես մնում առանց գործի, շրջապատող մարդկանց դա մի փոքր արտասովոր կթվա, սակայն քեզ կանգնեցնել ոչ ոքի չի հաջողվի: Ուշադրություն գրավելով՝ կկարողանաս մեծ հաջողություն գրանցել:
Օրը բարենպաստ է ինչպես գործնական, այնպես էլ ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Ֆինանսական պատկերը նույնպես հրաշալի կլինի:

Այծեղջուր

Իրադարձություններով լի օր է, որոնց մեծ մասը հաճելի կլինեն: Հնարավոր է երկընտրանքի առաջ կանգնես՝ լուծում տալ մասնագիտական, թե անձնական խնդիրներին: Ջանքեր գործադրելով՝ կհասնես ցանկալի արդյունքի:Ցանկացած հարաբերություն, որ կսկսվի այսօր, կզարգանա անսովոր կերպով և քեզ շատ բան կսովորեցնի:

Ջրհոս

Սովորական օր չէ, ինտելեկտի օգնության շնորհիվ դժվարությունները արագ կհաղթահարվեն:
Աշխատիր շատ ժամանակ չվատնել դատարկ խոսակցությունների վրա: Ինչքան գործնական լինես այսօր, այնքան ավելի լավ: Օրվա երկրորդ կեսին միգուցե ճանապարհորդության մեկնես:

Ձկներ

Քայլիր դեպի նպատակը, ոչ ոքի թույլ մի տուր կանգնել քո ճանապարհին: Գայթակղություններն ու փորձությունները շատ են՝ պետք է չափազանց ուշադիր լինել: Հնարավոր է ի հայտ գան նոր համախոհներ, որոնց հետ համագործակցելը՝ կլինի արդյունավետ:

Մտերիմ մարդկանց հետ հարաբերություններն այնքան էլ լավ չեն զարգանում՝ աշխատիր խուսափել համարձակ քայլերից: