«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կոմիտասի 5-ում մեկօրյա դադարից հետո նորից սկսել են շինարարությունը: Բնակիչները շրջափակել են շինհրապարակը, սակայն կարմիր բերետավորները թույլ չեն տալիս ներս մտնել եւ խոչընդոտել շին.աշխատանքներին: Կոչ եմ անում բոլորին գնալ այնտեղ»: