ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում կհանդիպեն Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսին» ու Եվրոպայի լիգայի հաղթող իսպանական «Վիլյառեալը»:
Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում անգլիական ակումբին, որի հաղթանակը գնահատվում է 1.72 գործակցով: Ունաի Էմերիի գլխավորած թիմի հաղթանակը ստացել է 5.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.60:
Օգոստոսի 11-ին Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստի «Վինձոր Պարկ» ստադիոնում կայանալիք հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: