«Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը որոշել է ապրել Ֆրանսիայի նախագահի կողքին: Նա «Բրիստոլ» հյուրանոցում սենյակ է վերցրել, իսկ հյուրանոցը գտնվում է նույն փողոցի վրա, որտեղ գտնվում է Ֆրանսիայի նախագահական նստավայրը: Գրում է Daily Mail-ը:

Բեքհեմը Փարիզ է մեկնել իր ֆուտբոլային կարիերան գեղեցիկ ավարտելու համար: Նա նշել է, որ իր ամբողջ աշխատավարձը օգտագործելու է բարեգործական նպատակներով: Սակայն այդ հանգամանքը չի խանգարում Բեքհեմին գեղեցիկ ապրել:

Նրա սենյակը իրոք թագավորական է: Առաստաղները զարդարված են թանկարժեք քարերով: Նման սենյակի գինը մի գեշերվա համար կարող է հասնել մինչև 17 հազար եվրո: