Բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՅԴ պատգամավորներից մեկի խոսքից կամ (շնորհավորական տեքստից) կարելի է անել 3 հնարավոր եզրակացություն
1. ՀՅԴ պատգամավորներից ոմանք չեն տիրապետում ՀՅԴ լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրներին…
2. ՀՅԴ պատգամավորներից ոմանք տառապում են ամնեզիայով (հիշողության կորստով)…
3. ՀՅԴ պատգամավորներից ոմանց թվում է, որ կարելի է հասարակությանը էշի տեղ դնել՝ հուսալով որ մարդիկ չեն կարողանա անգամ ամենահասարակ որոնում կատարել ինտերնետ տիրույթում…
Անկեղծ չգիտեմ, թե ո՞ր տարբերակն է նախընտրելին, բայց, որ երբեմն լռելը շատ ավելի խելացի է քան առանց մտածելու ասված խոսքը՝ հուսով եմ կհամաձայնեն բոլորը»։