Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ օգոստոսի 13-ին, նոր նշանակում է կատարել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Բրուտյանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ»:
Կենսագրությունը
Կրթություն
1999-2002թթ. – ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, ասպիրանտուրայի բաժին, 2002թ. – տնտեսագիտության թեկնածու՝ «Պետական ծախսերի կառավարում» թեմայով,
1996-1999թթ. – Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, էկոնոմիկայի պետական կարգավորում մասնագիտությամբ, տնտեսագետ,
1993-1995թթ. – ՀՀ Երևանի պետական համալսարան, աշխարհագրական ֆակուլտետ (1995թ-ին տեղափոխվել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարան),
1983-1993թթ. – Երևանի N 44 միջնակարգ դպրոց:
Վերապատրաստման դասընթացներ
1998-2011թթ. – մասնակցություն մասնագիտական վերապատրաստման հինգ տասնյակից ավել միջազգային ծրագրերի:
Աշխատանքային գործունեությունը
հանրային հատված.
05.2018թ.-ից – ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ,
2016թ.-ից – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ,
2016թ.-ից – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական,
2014-03.2016թթ. – ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական,
2008-2011թթ. – ՀՀ ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ,
2002-2008թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գնումների գործընթացի կարգավորման և բյուջետային գործընթացի մեթոդաբանության վարչության պետ,
2000-2002թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ,
1999-2000թթ. – ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվությունների վերլուծությունների և գանձապետական համակարգի մեթոդաբանության վարչության գլխավոր մասնագետ,
1998-1999թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական ծրագրավորման և դրամարկղային կառավարման վարչության առաջատար մասնագետ:
միջազգային կազմակերպություններ.
2013-05.2014թթ. – Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության պետական գնումների խորհրդատու՝ Վրաստան:
2013-08.2014թթ. – Համաշխարհային բանկ, պետական ներքին ֆինանսական հսկողության խորհրդատու՝ Հայաստան:
2013 – 10.2013թթ. – Հայաստանում Եվրոպական Միության ներկայացուցչության պետական ֆինանսների կառավարման խորհրդատու – գնահատող խմբի ղեկավար՝ Հայաստան:
2012 – 10.2013թթ. – Համաշխարհային բանկի հանրային ֆինանսների կառավարման խորհրդատու – գնահատող խմբի ղեկավար՝ Հայաստան:
2011 – 11.2017 – Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պետական գնումների խորհրդատու՝ Վրաստան, Ուկրաինա, Ղրղզստան, Տաջիկիստան, Մոլդավա:
2011 -09.2012թթ. – Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության պետական գնումների խորհրդատու՝ Հայաստան:
2011 – 05.2012թթ. – Համաշխարհային բանկի Պետական ներքին ֆինանսական հսկողության խորհրդատու՝ Հայաստան:
մասնավոր հատված.
2011թ.-11.2016թ. – «Ինտեր Լիմենս» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ: Ընկերությունը խորհրդատվական ծառայություններ է մատուցել ֆինանսական կառավարման, հսկողության, ներքին ուդիտի և պետական գնումների բնագավառներում:
դասախոսական.
2005թ.-ից – ՀՀ պետական կառավարման ակադեմիա դասախոս` «Պետական գնումներ թեմայով» մագիստրոսական ծրագիր:
Այլ տվյալներ
Ունի հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի դասային աստիճան:
Ունի քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
2009թ. պարգևատրվել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի պատվոգրով՝ վերջինիս կայացման գործում ցուցաբերած աջակցության համար:
2011թ. պարգևատրվել է ԼՂՀ կառավարության պատվոգրով՝ «ԼՂՀ ֆինանսատնտեսական բարեփոխումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և Արցախին մատուցած ծառայությունների համար»:
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018թ. հունվարի 18-ի 2/94-Ա հրամանով հայտարարվել է շնորհակալություն:
Անձնական տվյալներ
Ծնվել է 1976 թվականի օգոստոսի 22-ին, Երևանում:
Ազգը՝ Հայ: Քաղաքացիությունը՝ ՀՀ:
Անկուսակցական:
Մշտական բնակության վայրը՝ ՀՀ, Երևան:
Ամուսնացած է, ունի 4 աղջիկ: