«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վաղը մեր ներկայացուցիչները կմեկնեն Ծովագյուղ, եթե տեղում հայտնաբերվի այդ ապրանքը և ընդհանրապես, որևէ խանութում հայտնաբերվի ադրբեջանական կամ թուրքական սնունդ, ապա հետևանքները շատ ցավագին կլինեն տվյալ օբյեկտների տերերի համար.... Նույնը շուտով կսկվի նաև հագուստի համար. առջևում նոր ուստարին է, և բոլոր ծնողները շտապելու են ձեռք բերել հագուստ ու կոշիկ դպրոցի համար. եթե մենք արժանապատվություն ունենք, ապա կգնենք միմիայն հայկական արտադրանք»:
Ավելի վաղ համացանցում տարածվել էին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի խանութներից մեկում (սուպերմարկետ) վաճառվող՝ Ադրբեջանում արտադրված «Նաշարաբի»-ի նկարները և տեսանյութը։