Oգոստոսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շնող գյուղի հանդամաս տանող ճանապարհահատվածում «Բելառուս» մակնիշի տրակտորը մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է հանդամասում։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել Շնող գյուղի վարչական տարածքի Քբախնուտ կոչվող հանդամիջյան ճանապարհին։ Մահացածները հայր ու որդի են։ Դիերը օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տրակտորիստի և մահացածերի ինքնությունը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: