Կառավարության հերթական նիստին, ներկայացնելով 2021-26 թվականի գործունեության ծրագիրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Առաջիկա 5 տարիների ընթացքում մենք Հայաստանում պատրաստվում ենք կառուցել կամ նորոգել շուրջ 500 մանկապարտեզ և 300 դպրոց»:
Շարունակելով խոսքը՝ վարչապետը հայտնեց, որ նպատակ ունեն մինչև 2026 թվականը հանրապետության թվով 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբարատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը: