Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդին կից ռազմական կոմիտեի հերթական նիստը: Ինչպես նշում է ՀԱՊԿ միավորված շտաբից նիստին մասնակցել է նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Այս նիստը տեղի է ունեցել Հավաքական անվտանգության խորհուրդի նիստի նախօրեին, որը տեղի է ունենալու ընթացիկ տարվա սեպտեմբերին: Նիստի ժամանակ Ռուսաստանի, Հայաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավարները քննարկել են բազամակողմ ռազմական համագործակցության, Կենտրոնական Ասիայում ռազմա-քաղաքական իրավիճակին և զարգացումներին, ինչպես նաև սպասվելիք ՀԱՊԿ իրավական մարմինների նիստի նախապատրաստական աշխատանքներին առընչվող հարցեր: 
Ռազմական կոմիտեի նիստի ժամանակ հատուկ ուշադրության են արժանացել ՀԱՊԿ զորքերի ղեկավարման համակարգի և ՀԱՊԿ միավորված շտաբի գործունեության կատարելագործման հարցերին, ինչի կապակցությամբ ելույթ է ունեցել ՀԱՊԿ միավորված շտաբի ղեկավար գեներալ լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը:
Ինչպես հիշեցնում է РБК-ն այսօր տեղի ունեցած ռազմական կոմիտեի նիստը արդեն երրորդն է այս տարվա ընթացքում: Ստեղծված մեխանիզմը հնարավորություն է տալիս ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավարներին փոխանակվել մտքերով և որոշել ստեղծված խնդիրների լուծման ճանապարհները, որը ազդեցություն է ունենում Կազմակերպության շրջանակներում ռազմական համագործակցության խորացման և զարգացման վրա: