«Սուրբ Աստվածամայր» բժկական կենտրոնը պարզաբանում է տարածել Shamsyan.com կայքում այսօր հրապարակված լուրի վերաբերյալ։ Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․
«Պարզաբանում
Էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցներ հղում անելով Շամշյանին գրում են, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 8 ամսական երեխա է ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ եղել։
Երեխան հանկարծամահ չի եղել, նա գլխի վրա ընկել է իրենց տան 2-րդ հարկից ու ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Կոմատոզ վիճակով (3 բալ), կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածքով ընդունվել է կլինիկա, որտեղ վիրահատվել է: Կյանքի ցուցումներով նույն օրը փոքրիկի մոտ կատարվել է դեկոմպրեսիոն տրեպանացիա:
Երկու շաբաթ շարունակ փոքրիկը եղել է ծայրահեղ ծանր վիճակում, որից հետո գիտակցության չգալով մահացել է:
Երեխան ոչ թե 8 ամսական է, այլ 1 տարեկան 8 ամսական»: