Հաղթական կամարը «կփաթեթավորեն» փայլող կտորով, հաղորդում է Reuters-ը։
Աշխատողներն արդեն սկսել են 19-րդ դարի 50-մետրանոց կամարի շինարարությունը, որպեսզի այն ծածկեն արծաթագույն-կապույտ փայլող կտորով։ «Փաթեթավորված» Հաղթական կամարը կարելի է տեսնել սեպտեմբերի 18-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը։
Նշվում է, որ սա բուլղարական ծագմամբ ամերիկացի քանդակագործ ավանգարդ արվեստագետ Քրիստոյի (Քրիստո Յավաչեւ, 1935-2020) հետմահու նախագիծն է։