Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատմել է, թե երբ է հնարավոր 34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի նորամուտը։ Արձակուրդից հետո նա դեռ վերականգնում է մարզավիճակը։

«Շատ լավ շաբաթ էր Մեսիի համար։ Հաջորդ շաբաթն ավելի ծանր է լինելու։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք հույս ունենք, որ Մեսին կկարողանա լինել հայտացուցակում եւ դուրս գալ խաղադաշտ»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում ՊՍԺ-ն առանց Մեսիի եւ Նեյմարի 4։2 հաշվով հաղթել է Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Բրեստին» եւ 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։