Հարվրդի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ տարեց կանանց մեծամասնությունը, ովքեր իրենց ժամանակը անց են կացնում հեռուստացույցի առջև ունենում են դեպրեսիվ վիճակներ:

Ինչպես ասվում է American Journal of Epidemiology ամսագրում, գիտնականների հետազոտությունից պարզել է դարձել նաև, որ կանայք, ովքեր զբաղվում են սպորտով, 20 տոկոսով ավելի քիչ են ապրում դեպրեսիաներ, քան նրանք, ովքեր սպորտին ժամանակ չեն հատկացնում:

Հետազոտողները հետևել են 50 հազար կանանց հոգեկան առողջության վիճակին, ովքեր մասնակցել են U.S. Nurses' Health Study միջազգային հարցմանը: Բոլոր մասնակիցները մանրամասն ներկայացրել են' շաբաթական ինչքան ժամանակ են անցկացնում հեռուստացույցի առջև, ինչպես նաև պատասխանել են, թե ինչ հաճախականությամբ են սպորտով զբաղվում' ոտքով քայլում, հեծանիվ քշում, վազում, լողում և այլն...

Նույն հետազոտության ընթացքում կանանց հայտնել են դեպրեսիայի նոր ախտորոշումների և հակադեպրեսանտների մասին: Ուշադրության են արժանացել այն կանայք, ովքեր 1996թ-ից դեպրեսիայի մեջ չեն ընկել: Հաջորդ 10 տարվա ընթացքում 6.500 մարդու մոտ նկատվել են հոգեկան շեղման նշաններ: Գիտնականների ուշադրությունը գրավել է այն, թե ինչքանով է ապրելակերպը, ծխախոտը, ավելորդ քաշը նպաստում նման վիճակների առաջացմանը: Հետազոտության վերջնական տվյալներով սպորտով զբաղվելն ու հեռուստացույցի առջև քիչ ժամանակ անցկացնելը կանխում է դեպրեսիայի առաջացումը:

 

ladynews.am