Հայաստանի Գլխավոր շտաբը հերքել է Սեւ լիճի շրջանում իրավիճակի սրման մասին տեղեկությունները:
«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», ասաց Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի տեղեկատվության վարչության պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը:
Ավելի վաղ մի շարք Telegram-ալիքներ հաղորդագրություն էին տարածել Սեւ լճի շրջանում իրավիճակի կտրուկ սրման մասին: Հիշեցնենք, որ սա այն ուղղություններից է, որով այս տարվա մայիսի կեսերից Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: