Օրերս Մոսկվայում տեղի ունեցավ «ՌԴ-ն ՊՆ-ի ինովացիաների օր» - նորույթների ցուցահանդեսը: Նշվում էր, որ ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 250 ռուսական և արտասահմանյան հիմնարկներ և ֆիրմաներ, որոնք առաջատարներ են ինովացիոն մշակումների: Իրենց փորձառու, հեռանկարային արդեն արտադրվող նմուշները ցուցադրել է հիմնականում «Կալաշնիկով» կոնցեռնը (նախկին «Իժմաշ»): Կոնցեռնը այժմ հանդիսանում է Ռուսաստանում ինքնաձիգ և դիպուկահար զենքի, կառավարվող հրետանային զինամթերքի խոշորագույն արտադրողը:
«Կալաշնիկով»-ը ցուցադրել է 15 տեսակի հրաձգային զենք և գերճշգրիտ սարքավորումներ, այդ թվում
• ԱԿ-74-ի ձևափոխված և արդիականացված չորս տարբերակ,
• ԱԿ -12 տարբեր տրամաչափերի
• ԱԿ-103-3 ձևափոխված ինքնաձիգը
• СВДМ դիպուկահար հրացանը
Ինչպես նաև, հատուկ ինքնաձիգներ АС1 (5,45x39 մմ տրամաչափի) և АС2 (7.62x39 մմ տրամաչափի) մշակված ՖՍԲ-ի պատվերով: Բացի այդ կցուցադրվի ВС-121 «բուլփափ» սխեմյով, գերճշգրիտ հրացաններ СВ-98 և СВ-338М1 փոխվող փողերով և այլ մշակումներ:
Մեծ ուշադրություն է դարձվել երիտասարդ ինժեներների և գիտնականների մշակումների վրա, ինչպես նաև հրավիրվել են երիտասարդ կոլեկտիվներ, որոնք դպրոցից զբաղվում են գիտությամբ և ինովացիաներով: Ցուցահանդեսների նպատակն էր գիտատեխնիկական ձեռքբերումներ հավաքագրումը, համագործակցության ամրապնդումը գիտահետազոտական համայնքի ռազմաարդյունաբերական համալիրի և Զինված ուժերի միջև:
Պլանավորվում է «ՌԴ-ն ՊՆ-ի ինովացիաների օր»-ը դարձնել ամենամյա:
Դավիթ Սոֆիյան