Նիկոլ Փաշինյանը շարունակում է ներկայացնել կառավարության ծրագիրը: Խոսելով տարածաշրջանային ապաշրջափակման մասին՝ Փաշինյանն ասաց, որ տարբեր խոսակցություններ են գնում ինչ-որ միջանցքի մասին:
«Որևէ միջանցքի մասին խոսք չի եղել: Խոսքն ուրիշ բանի մասին է: Ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պետք է ճանապարհ ստանա Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության հետ տրանսպորտայի հաղորդակցության համար, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պետք է ճանապարհ ստանա իր արևմտյան շրջանների, Նախիջևանի հետ տրանսպորտային կոմունիակցիոն հաղորդակցության համար, և այդ մասին մի քանի անգամ խոսել ենք»,- ասաց Փաշինյանը: