«Եթե հարցնում եք՝ մեղավո՞ր եմ, այո՛ մեղավոր եմ, եթե հարցնում եք՝ պատասխանտո՞ւ եմ, այո՛, պատասխանտու եմ, էդ պարտությունը իմ օրո՞ք է եղել, այո՛, իմ օրոք է եղել: Ի՞նչ խճղով եմ այստեղ կանգնած, կանգնած եմ ՀՀ քաղաքացիների որոշման արդյունքում»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին: «Ասել եմ՝ ես մեղավոր եմ, բայց արդյո՞ք թիվ մեկ մեղավորն եմ, հիմա էլ եմ ասում... քննիչ հանձնաժողով կստեղծվի, կպարզի»,- հավելեց նա: