Ինչո՞ւ է ընդունվել է օրենք, որի համաձայն Շուռնուխ գյուղի հարեւանությամբ գտնվում է Արդբեջանի Հանրապետությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի այն հարցին, թե պատերազմի արդյունքում քանի՞ մանկապարտեզ, դպրոց, հիվանդանոց, գյուղեր քաղաքներ, ներհամայնքապյին եւ միջպետական ճանապարհներ են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Ես չեմ ասում դա ցավ պատճառելու համար, այլ փաստերին առնչվելու։ Ի վերջո, այն տարածքները, որոնց մասին դուք խոսում եք, մեր պետական տրամաբանությամբ ո՞ւմ են պատկանել։ Ինչո՞ւ մեկը բացարտրություն չունի։ Դահլիճում գտնվող շատ մարդիկ կողմ են քվերակել այդ օրենքին։ Մենք համակարգային խնդիր ունենք, որովհետեւ չենք կողմնորոշում, թե ինչ վերաբերմունք ունենք այդ ամենի նկատմամբ։ Հանկարծ չմտածենք, թե ես որեւէ առերեսումից, քաղաքական մարտահրավերից, որեւէ մեղադրանքից խուսափելու նպատակադրում ունեմ։Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այդ թվում՝ ձեր ասածի համար որոշեն, որ ինձ պետք է գնդակահարել, ես հլու կգնամ գնդակահարության պատի տակ։ Մենք մեր առաջադրած օրակարգերը, դուք ձեր օրակարգերը, մենք մեր առաջադրած ձեւակերպումները, դուք ձեր եեւակերպումներ, մեր առաջադրած վարկածները, դուք ձեր վարկածները, տարել ենք ընտրությունների տարել ենք ընտրությունների եւ Հայաստանի քաղաքացին կայացրել է իր որոշումը։ Կարող եք հաշվի չնստել այդ որոշման հետ, բայց դրանից որեւէ օգուտ չեք ստանա։ Իսկ հարցի վերաբերյալ կարող եմ ասել՝ այո, շատ ենք կորցրել»,- հայտարարեց Փաշինյանը։
Ի պատասխան՝ Ավետիսյանն ասաց, որ շատ ավելի ճիշտ կլիներ թվեր ներկայացնել, իսկ թվերով, ըստ պատգամավորի, կորցրել ենք 107 դպրոց, 23 մանկապարտեզ, 187 գյուղ, տասնյակ քաղաքներ։
«Եկեք նույն տրամաբանությամբ օրենք ընդունենք, որ Շուշին, Հադրութը, այլ բաղձալի քաղաքներ հայկական են։ Քվորում կա, կառավարությունն էլ այստեղ է, ինչի՞ ենք սպասում»,- նշեց Թադեւոս Ավետիսյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ խոսքը ոչ թե բավարար քվորման, այլ քաղաքական դիրքորոշման մասին է։
«Ձեր թվարկած կորցրած տարածքներում ե՞րբ եք վերջին անգամ եղել, քանի՞ միլիոն կամ միլիարդի ներդրում է արվել այդ տարածքներում։ Հայաստանը բանակցային պատմության ողջ ընթացքում երբեք չի վիճարկել, որ դրանք հայկական տարածքներ չեն։ Այսինքն՝ այդ տարածքների՝ Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտությունը եւ անխուսափելիությունը երբեւէ չի վիճարկվել»,- հավելեց նա։