Աննա Մկրտչյանը փորձում է անընդհատ դահլիճում բախում հրահրել։ Խորհրդարանում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։
«Հասկանում եմ, որ թե՛ փորձը, թե՛ գիտելիքները չեն բավարարում, որ օրինակ Տիգրան Աբրահամյանի պես, որի հետ գրեթե բոլոր հարցերում անհամաձայնություն ունեմ, միտք ձևակերպեք։ Ձեր միտքը մի ուղղությամբ է աշխատում՝ ոնց մի խայթոց մտցնեք, որ այս կողմից արձագանք լինի։ Արմեն Ռուստամյանի հետ էլ համաձայն չեմ, բայց մարդը քաղաքական խոսք է ասում։ Դուք ուր, քաղաքական խոսքն ուր, ձեր պահվածքն ուր»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
Աննա Մկրտչյանը տեղից սկսեց խոսել, որին ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց հանգստանալ. «Տիկին Մկրտչյան, Սյունյաց ողջույնն այսօր կարծում եմ՝ իր հասցեատիրոջը կամ հասցեատերերին գտավ, հիմա լռե՛ք»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը։