Հենց նոր ռուս խաղաղապահները ՀՀ սահմանապահների հետ միասին շարասյունով հանեցին շրջափակման մեջ հայտնված բոլոր մեքենաները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ավելի վաղ Զոհրաբյանը հայտնել էր, որ մոտ 2 ժամ ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-Կարմրաքար` 16-18 կմ հատվածը, և որ մոտ 40 մեքենաներ մնացել են արգելափակված, որից 25-ը՝ մարդարար, որոնցում կան երեխաներ: