Խոյ

Խոյերին աստղերը խորհուրդ չեն տալիս առավոտվա համար ինչ-որ բան ծրագրել. իրադարձությունների ընթացքը կարող է անկանխատեսելի լինել, ինչպեսև սեփական տրամադրությունը: Չարժե լուրջ ընդունել ուրիշի պատահական արարքը: Օրվա ընթացքում կաճի զգացմունքայնությունը, կապվածությունը, նոր սնունդ կստանան զգացմունքները, որոնք տածում եք երեխաների, ազգականների, սիրելի անձնավորության նկատմամբ:

Ցուլ

Հանգստյան օրերը Ցուլերին կօգնեն ինչ-որ բան փոխել մտերիմների հետ հարաբերություններում, նորովի հարմարվել ընտանեկան մթնոլորտին: Հնարավոր է նոր հետաքրքրություն բնակարանի, ամառանոցի նկատմամբ: Բացառված չէ, որ որոշեք փոխել բնակության վայրը, ցանկանաք ավելի հարմարավետ դարձնել ձեր կենցաղը: Աստղերը խորհուրդ են տալիս ձեր նախապատվությունները համաձայնեցնել մերձավոր շրջապատի սովորույթների հետ:

Երկվորյակ

Հանգստյան օրերի գալստյան հետ Երկվորյակներն իրենց ավելի հարմարավետ կզգան: Կարող են ի հայտ գալ նոր հետաքրքրություններ, մերձավոր շրջապատում հաճելի մարդիկ, հետաքրքրող հարցի վերաբերյալ հավելյալ տվյալներ, ստեղծագործության, երեխաների դաստիարակության, ամառային հանգստի և զվարճանքների վերաբերյալ գաղափարներ: Արժե հոգալ ընտանի կենդանիների կարիքները:

Խեցգետին

Խեցգետինների համար օրը կարող է սկսվել զգացմունքային անկայունությունից: Օրվա ընթացքում իրավիճակը կլավանա. տրամադրությունը կկարգավորվի, շատ բան կվերադառնա իր սովորական հունին: Միևնույն ժամանակ, աստղերն առանց սնունդի չեն թողնի ձեր զգացմունքները և ստեղծագործական գաղափարները, կարող են դրդել վատնողության, բարձրացնել ապրումների ինտենսիվությունը: Մտերիմների մոտ կարող են ավելանալ քմահաճույքները:

Առյուծ

Առյուծների համար հանգստյան օրերը կնշանավորվեն հաճելի իրադարձությամբ, անձնական ճաշակների փոփոխմամբ: Կարող է ուժգնանալ գեղեցկության, հարմարավետության, սիրո ինտիմ դրսևորումների ձգտումը, աճել հագուստի և ինտերիերի նորաձևության նկատմամբ հետաքրքրությունը, ի հայտ գալ արտաքինը փոխելու ցանկություն: Աստղերը խորհուրդ են տալիս չշտապել քմահաճույքները կյանքի կոչելու հարցում:

Կույս

Հանգստյան օրերի հետ Կույսերի մոտ մտորելու հավելյալ սնունդ կառաջանա: Տեղեկատվական սնուցման աղբյուր կարող է դառնալ մոռացված վայրերով ուղևորությունը, հին ծանոթի հետ հանդիպումը: Հաջող պահ է նամակագրության, մերձավոր շրջապատի, հարևանների, ազգականների, դպրոցական ընկերների հետ շփման վերականգնման համար: Ծախսերում չարժե շտապել, քանի դեռ չեք ճշտել ձեր ընթացիկ կարիքները:

Կշեռք

Կշեռքներին օրը կարող է դրդել նոր գայթակղիչ ծախսերի: Ծախսերի համար առիթ կարող է դառնալ նվերի ընտրությունը, զվարճանքի համար վճարումը, սեփական արտաքինը նորաձևության ստանդարտներին համապատասխանեցնելու ցանկությունը: Աստղերը հուշում են, որ գայթակղությունները կարող են նենգ լինել. այսօրվա գնումը կարող է սկիզբ դնել ծախսերի շղթայի ապագայում, քանզի մեկ ձեռքբերման վրա կանգ առնելը հեշտ չի լինի:

Կարիճ

Կարիճներին օրը կօգնի կենտրոնանալ իրենց կենցաղային, ինտելեկտուալ, գեղագիտական կարիքների վրա: Հին սովորություններին կարող են ավելանալ նոր ցանկություններ՝ կապված ծրագրի կամ ցանկալի իմիջի իրականացման հետ: Միաժամանակ, կաճեն զգացմունքայնությունը և զգայականությունը: Կարող է ուժգնանալ հարմարավետության, վատնողության ձգտումը, ցուցամոլության և ավելորդությունների հակումը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը հուշում են, որ այսօր ամեն ինչի մասին չէ, որ արժե բացահայտ խոսել: Այսօրվա դրական միտումները կարող են ոչ միայն ամրապնդել վստահությունը, այլև թուլացնել զգոնությունը: Առավել կարևոր թեմաները ցանկալի է քննարկել այն մարդկանց հետ, ում վստահում եք: Կարևոր տեղեկություններն արժե փոխանցել հուսալի և պաշտպանված ալիքներով, այլապես դրանք կարող են վերածվել ձեզ վարկաբեկող նյութի:

Այծեղջյուր

Օրն Այծեղջյուրների մոտ կարող է հակասական ապրումներ առաջացնել: Բացառված չէ, որ առիթ ունենաք ձեր կյանքից ինչ-որ կարևոր բան հիշելու, օրինակ՝ սիրային պատմության ճակատագրական պահը կամ բիզնեսի կազմավորման բարդ շրջանը: Ծնողների մոտ դրամատիկ ապրումները կարող են կապված լինել երեխաների հետ: Զգացմունքների ինտենսիվությունն իր մեջ վտանգ է պարունակում, եթե պատրաստ չեք վերահսկել ձեր զգացմունքները:

Ջրհոս

Ջրհոսներին ստուգված ուղուց այսօր կարող են շեղել զգացմունքները, այդ թվում՝ ցավոտ հիշողությունները և նախկինում չբավարարված ցանկությունները: Հնարավոր է խոցվի ձեր ինքնասիրությունը: Զգացմունքային աղավաղումներին կարող է նպաստել սիրելի անձնավորության պահվածքի փոփոխությունները: Հորիզոնում նորից կարող է հայտնվել նախկին գործընկերը կամ համակրանքի առարկան՝սադրելով ձեզ խանդի կամ ոչ ադեկվատ քայլերի:

Ձկներ

Օրվա ընթացքում Ձկներն ավելի զգացմունքային և դյուրընկալ կդառնան, կարող են շատ բան դրամատիզացնել: Ապրումների ինտենսիվությանը և երևակայության ակտիվացմանը կարող է նպաստել հեռավորությունը, հարկադրված բաժանումը, հետաքրքրաշարժ նորությունը հին ծանոթից կամ նրա հետ հանդիպումը: Նորից կարող են իրենց մասին հիշեցնել չիրականացած երազանքները, իդեալները և հույսերը: Աստղերը խորհուրդ են տալիս մտածել ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին: