Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը խոստովանել է, որ տարիներ շարունակ ալկոհոլի և թմրանյութերի չարաշահումը վատթարացրել է նրա առողջական վիճակը: 47-ամյա բռնցքամարտիկը հայտարարել է, որ թմրանյութերի և ալկոհոլի չարաշահումը կարող է ճակատագրական լինել նրա համար,-այս մասին գրում է Փաստինֆոն:

«Ես վատ տղա եմ լինում: Ես արել եմ ահավոր բաներ, և դրա համար ներողություն եմ խնդրում: Ես ուզում եմ փոխել կյանքս, վարել սթափ կենսակերպ: Ես արատավոր հարբեցող եմ, ով գտնվում է մահվան եզրին»,- ասել է Թայսոնը հարցազրույցի ժամանակ: «Ես հուսով էի, որ չեմ արթնանա առավոտյան, ես ուզում էի մահանալ»,-հավելել է Թայսոնը: Չնայած այս բարձրագոչ հայտարարությանը, Թայսոնը շարունակում է հանդիսանալ բռնցքամարտի ամենավառ դեմքը: