Երկու օր առաջ ադրբեջանցիները մտել են Լիսագորի հայկական ուղեկալ։ Այս մասին հայտնում է Wargonzo թելեգրամյան ալիքը վկայակոչելով Արցախի ուժային կառույցների իր աղբյուրը։
«Մի քանի ադրբեջանցի զինվորական երեկոյան ժամին մտել են Լիսագորի շրջանի Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի բաժանմունք՝ պահանջելով հեռացնել մոտակայքում գտնվող ոստիկանական ուղեկալը։
Նշենք, որ դա եղել է ոչ թե զինվորական, այլ ոստիկանական ուղեկալ, որի նպատակը փաստաթղթերի ստուգումն է և մայրաքաղաք ժամանող տրանսպորտի գրանցումը։
Հայ ուժայինները պատահարի մասին տեղեկացրել են մոտակայքում գտնվող ՌԴ խաղաղապահ զորակազմի անցակետին։
Խաղաղապահները իրականացրել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ և փակել ճանապարհը։ Բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները հեռացել են Լիսագորի տարածքից։
Դա կարելի է վերագրել ադրբեջանցի զինվորականների կողմից հարբած լինելու հերթական միջադեպին, սակայն եթե դիտարկենք վերջին իրադարձությունների համատեքստում, ապա ակնհայտ է, որ Բաքուն ավելի լուրջ զինված սադրանքների հիմք է նախապատրաստում»,- գրել է ալիքը։