Եթե ազատամարտիկներին համախմբած ու զրոյից բանակ ստեղծած, տարածքներ ազատագրած և հաղթանակներ կերտած ՊՆ նախարարը, որ ի պաշտոնե նաև Անվտանգության խորհրդի անդամ է, Արցախում տարածքներ հանձնելու հարցում պետք է տեսակետ չհայտնի, ո՞վ պետք է հայտնի, ալուրջ է, չէ՞: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը՝ արձագանքելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից Վազգեն Սարգսյանի հասցեին հնչեցված քննադատություններին:
«Անլուրջ կվերաբերվեի և հարկ չէի համարի անդրադառնալ տվյալ անհատին, եթե հիմքում սուտ չլիներ. 1998-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն չի տարածել ու չի պահանջել նախագահի հրաժարականը, ուստի Օնիկ Գասպարյանի արարքի հետ համեմատությունը կամ անտեղյակություն է ու ոչ կոմպետենտություն, կամ ժողովրդին մոլորեցնելու պարզունակ միտում։
Անցյալում անելիք չկա, անողը արել է: Զբաղվեք ապագայով, եթե ուզում եք ապագա ունենալ»,- գրել է Արամ Սարգսյանը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					