Օգոստոսի 23-ին ԼՂՀ հռչակման տոնին ընդառաջ Բնակարանային ծրագրերի հաստատման եւ բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովը վիճակահանություն է կազմակերպել ստեփանակերտցի 57 ընտանիքների համար,-այս մասին գրում է karabakh-open.info-ն:

Ստեփանակերտի Մամիկոնյան 7 հասցեի երկու նորակառաւոյց շենքերում, Թումանյան 72 եւ 111-ի շենքերում, Սարոյան 1, Տիգրան Մեծ 2 նորակառույցներում բնակարան են ստացել զոհված ազատամարտիկների՝ 23, առաջին կարգի՝ 17 հաշմանդամների ընտանիքներ: Նոր հասցե են տեղափոխվելու 9 երկկողմանի ծնողազուրկ երեխաներ, 6 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող 5 ընտանիքներ, ինչպես նաեւ այլ սոցիալական խմբի դասվող երեք ընտանիք: