Օգոստոսի 27-ին 2-րդ զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ պահպանության գոտու ուղղություններից մեկում անցկացվել են տեղազննման եւ պլանների ճշգրտման աշխատանքներ։
Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, ճշգրտվել են զորքերի մարտական խնդիրները, ստուգվել պաշտոնատար անձանց պատրաստվածության մակարդակը պաշտպանական եւ հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման ընթացքում: Տեղազննման ժամանակ հստակեցվել են ստորաբաժանումների մարտական խնդիրների հաջորդականությունը, զորքերի տեղաբաշխման կարգը, նախանշվել են փոփոխության եւ վերամշակման ենթակա դրույթները: