Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Բոսնիայի մահմեդականների առաջնորդի՝ «Ժղովրդավարական գործողությունների կուսակցության» խոշորագույն ղեկավար Բակիր Իզետբեգովիչի դստեր հարսանիքին՝ դառնալով հարսանիքի կնքահայրը, հայտնում է Radiosarajevo- ն: Բոսնիայում նրան դիմավորել են աննկարագրելի ոգևորությամբ: Տեղի բնակիչները վանկարկել են «Թուրքիա՛»՝ կախելով թուրքական դրոշները ողջ Սարաևոյում:
Թուրք առաջնորդը Սարաևո է ժամանել իր ընտանիքի այլ անդամների հետ։ Նրան ուղեկցում էին կինը՝ Էմինեն, որդին՝ Բիլալը, և հարսը՝ Ռեյվանը։