Օգոստոսի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու առաջին տիկին Մեհրիբան Ալիևան Շուշի են այցելել: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նրանք ներկա են գտնվել ադրբեջանցի երգիչ Բյուլ-բյուլի տուն-թանգարանի բացման արարողությանը:
Բացի այդ, Շուշիում այսօր բացվել է ադրբեջանցի պոետ Մոլլա Փանահ Վագիֆի կիսանդրին:
Հաղորդվում է, որ Ալիևներն այսօր այցելել են նաև Վարանդա (Ֆիզուլի), որտեղ ծանոթացել են օդանավակայանի կառուցման աշխատանքների ընթացքին: