Ամբողջ աշխարհում դեռահասների սիրահար Մայլի Սայրուսը դարձել է MTV Video Music Awards-ի սկանդալի հեղինակը:
20 ամյա երգչուհին և դերասանուհին կատարել է զուգերգ ամերիկացի երգիչ Ռոբին Տիկի հետ, որը հայտնի է «Մարդ-զեբր» անվամբ:
Երիտասարդ երգչուհին սկզբում բեմի վրա հայտնվել է արծաթափայլ լողազգեստով, որը հետագայում հանել է վրայից և մնացել միայն մարմնագույն հագուստով` ներկայացնելով մերկ մարմին:
Կատարման ժամանակ Սայրուսը անպարկեշտ պար է կատարել` ներկայացնելով զուգընկերոջ հետ սեռական գործողություն, նա անգամ դիպչել է Տիկի մարմնի սեռական հատվածներին մեծ ձեռնոցի օգնությամբ:
Սրահում ներկա Մայլիի գործընկերները այնպիսի անվանի մարդիկ, ինչպիսիք Ռիհաննան, փոփ խումբ One Direction և Ուիլ Սմիթի ընտանիքը սարսափով հետևել են, թե ինչ է կատարվում բեմի վրա: