Ռուս խաղաղապահները, կանոնավոր մարտական պատրաստության պլանային դասընթացների շրջանակներում, վարժանք են անցկացրել՝ հակառակորդի անօդաչու թռչող սարքերի միջոցով հնարավոր խախտումները կանխելու եւ Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքի դիտակետերի անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Դասընթացներն անցկացվել են ուսումնական վեց վայրերում: Զինծառայողները նոր մարտավարական հնարքներ եւ գործողություններ են մշակել՝ տեղակայման վայրից դուրս գալու, БТР-82А զրահափոխադրիչը բեռնելու, պայմանական խախտողին արգելափակելու եւ նշված սահմանին մանեւրելու պայմաններում՝ օգտագործելով տեղանքի թաքնված ծալքերը, ինչպես նաեւ խաղաղապահների խախտումները կանխելու գործողությունները՝ իմիտացիոն միջոցների օգտագործմամբ:
Դասընթացների անցկացման առանձնահատկությունը դիտակետի պատասխանատվության գոտում անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հայտնաբերման առաջադրանքների կատարումն է՝ փակ հաղորդակցության ուղիներով տեղեկատվություն փոխանցելով Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարական կետին:
«Դիտակետի անձնակազմը միջոցներ է մշակել մարտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Միջոցներ են մշակվել կրակակետեր զբաղեցնելու, տեխնիկայի քողարկմամբ դեպի դիրքեր առաջխաղացման համար: Նաեւ անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման համար օդային դիտակետի դիտորդը մշակել է ներածական տարբերակներ: Նաեւ միջոցներ են ձեռնարկվել խրամատների ականների կիրառմամբ ուղիներ փորելու համար»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիսլավ Վորոբյովը:
Պարապմունքներն ավարտվել են զինծառայողների գործնական գործողություններով եւ դիտակետի մարտական պատրաստվածությունը պահպանելու առաջադրանքների մշակման համապարփակ վարժանքով:
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրենց պատասխանատվության գոտում կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների անվտանգության, սննդի եւ տարբեր ապրանքների փոխադրման ապահովումը Լաչինի միջանցքով:
Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները իրավիճակի եւ հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում: