Խլոե Քարդաշյանը և Լամար Օդոմը իրարից առանձին են ապրում, սակայն ոչ մի քայլ չեն ձեռնարկել բաժանվելու ուղղությամբ:
Այս մասին հաղորդում է TMZ-y` հղում կատարելով ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներին:
Իրավիճակին ծանոթ բազմաթիվ աղբյուրներ պատմել են գործակալությանը, որ Խլոեն հայտարարել է բաժանման մասին այն բանից հետո, որ չորեքշաբթի օրը տնից դուրս է հանել Լամարին:
Ինչպես պարզել է TMZ-ին բաժանման առիթ է հանդիսացել Լամարի` թմրանյութերի նկատմամբ հակումը առնվազն երկու տարվա ընթացքում, որը այլևս չի կարողացել հանդուրժել Խլոեն:
Գործակալությունը փորձել է պարզել, թե Լամարը արդյոք բժիշկների միջամտությանը չի դիմել, սակայն Խլոեն կտրուկ պատասխանել է, որ այլևս գործ չունի նրա հետ:
Բացի դա Խլոեն նշել է, որ դեռևս ոչ ինքը ոչ էլ Լամարը չեն դիմել փաստաբանի բաժանվելու հարցով: